Saturday, May 23, 2015

Հարցազրույց ֆոտոմրցույթի հաղթողներ Լևոնի և Մարիի հետ


Ովքեր հետևել են մեր էջին, կհիշեն 2015թ-ի սիրո տոների առթիվ անցկացրած սիրահար զույգերի ֆոտոմրցույթը: Նշենք, որ մրցույթի արդյունքներին անդրադառնում ենք ուշացումով, քանի որ հաղթող զույգի տղան ծառայում է ՀՀ զինված ուժերում: Հենց այդ պատճառով մեր մրցանակի մի հատվածը` ֆոտոշարքը չկարողացանք իրականացնել, իսկ հարցազրույցն ունեցանք դժվարությամբ: Սակայն այս ընթացքում մենք հասցրեցինք մտերմանալ այս զարմանալի զույգի հետ, ինչի համար շատ ուրախ ենք: Դե ինչ, ներկայացնենք նրանց հարցազրույցը:
***
Ֆոտոմրցույթի բոլոր զույգերն էլ գեղեցիկ էին և ինքնատիպ, և մեր շնորհակալությունն ենք հայտնում բոլոր մասնակիցներին: Իսկ մեր հաղթող զույգը, որ առաջատարը դարձավ մրցույթի առաջին իսկ րոպեներից, իրոք յուրահատուկ է: Արդեն իսկ մի շարք նմանատիպ մրցույթների հաղթողները`ԼԵՎՈՆԸ և ՄԱՐԻՆ աչքի են ընկնում ակտիվությամբ, միմյանց անսահման նվիրվածությամբ և երբեք չեն դադարում ուրախացնել իրենց գեղեցիկ սիրո գեղեցիկ դրսևորումներով:
Մրցույթին հաղթած լուսանկարը

24-ամյա Լևոնը մասնագիտությամբ լեռնագնաց է: Իր ամենախիզախ գործողություններից մեկի ժամանակ` Էլբրուսի գագաթը նվաճելիս Լևոնը չէր մոռացել սքանչելի բարձունքնում ևս մեկ անգամ սիրո խոստովանություն անել Մարիին: Այս քայլը, իհարկե, չվրիպեց լրատվամիջոցների ուշադրությունից:
21-ամյա Մարին էլ տնտեսագետ է: Մեր հերոսները մեզ հետ կիսվեցին իրենց սիրո պատմությամբ:

- Ինչպե՞ս եք ծանոթացել, դա սե՞ր էր առաջին հայացքից, և առհասարակ, ինչպե՞ս եք վերաբերում սեր առաջին հայացքից երևույթին, հավատո՞ւմ եք, թե՞ ոչ:
ՄԱՐԻ - Ծանոթացել ենք <<ԲԱԶԵ 2012>> համահայկական երիտասարդական հավաքի ժամանակ, որտեղ Լևոնը իմ սպորտային ղեկավարն էր: Ի դեպ, մեր ծանոթության առաջին իսկ վայրկյաններից մի տեսակ հակակրանք կար միմյանց հանդեպ, գուցե շատ սիրելուց էր :D :D :D : Միշտ էլ հավատացել եմ, որ գոյություն ունի սեր առաջին հայացքից, բայց իմ պարագայում այդպիսին չի եղել…
ԼԵՎՈՆ - Լուրջ չեմ վերաբերում առաջին հայացքից սիրուն, քանի որ առաջին հայացքից միայն հրապուրանք կարող է լինել, իսկ հրապուրանքը դեռևս սեր չէ, դրա համար էլ այն ճիշտ չեմ համարում:

-Որպես անհատներ երկուսիդ նմանությունն ու տարբերությունը. որքանո՞վ է դա օգնում կամ խանգարում զույգին:
ՄԱՐԻ - Երկուսս էլ ունենք ինչպես նմանություններ, այնպես էլ տարբերություններ: Նմանությունները շատ են, տարբերությունն այն  է, որ Լևոնը բնույթով անհանգիստ է, ես մի քիչ հանգիստ եմ (:D ժպտում է) , նախասիրությունները նույնպես տարբեր են:
ԼԵՎՈՆ - Նմանությունները շատ են, երկուսս էլ չափից շատ ակտիվ ենք, և դա շատ լավ է, իսկ տարբերություններն այդքան էլ շատ չեն, թերևս մասնագիտական տարբերությունը նշեմ
-Սիրո մասին անցյալում ձեր ունեցած պատկերացումները որքանո՞վ փոխվեցին, երբ զգացիք իրական սեր:
ՄԱՐԻ - Ես միշտ էլ մտածել եմ, որ սերը հեքիաթային զգացմունք է, և մեր պարագայում հենց այդպես է եղել...Աստված շռայլ է գտնվել այդ հարցում:
ԼԵՎՈՆ - Պատկերացումներս մի փոքր այլ էին, իսկ երբ հանդիպեցի իմ թագուհուն, ամեն ինչ տեղն ընկավ:

-Ձեր սիրո կարգախոսը, եթե ունեք:
ՄԱՐԻ - <<Շատ մի ատիր,սիրել կա...>>
ԼԵՎՈՆ - Սերը սուտ չի, ժողովուրդ ջան (:D) , իսկ եթե լուրջ` <<Շատ մի ատիր, սիրել կա>>:
-Ի՞նչ գույնի հետ կհամեմատեք ձեր սերը, կամ ինչպիսի՞ պատկերի, միգուցե բնության երևույթի՞
ԼԵՎՈՆ - Իմ սերը ես կհամեմատեմ լեռների հետ, քանի որ միշտ բարձրունքներ ենք հաղթահարում, ինչը ոչ բոլորին է հասանելի:

-
Ձեր սիրո երգը կամ մեղեդին, եթե ընտրել եք այդպիսին, կամ միշտ միասին եք լսում:
ՄԱՐԻ – Ռեինկարնացիա - <<Քեզ պիտի սիրեմ>>:
ԼԵՎՈՆ – Ռեինկարնացիա - <<Քեզ պիտի սիրեմ>>, Գրիգորի Լեպս – “Я счастливый”:
-Ի՞նչ նոր խենթությունների եք պատրաստ միմյանց համար:
ՄԱՐԻ - ժամանակը ցույց կտա, ինչ էլ լինի, կկիսվենք ձեզ հետ:
ԼԵՎՈՆ – Ամենաանհնարինին եմ պատրաստ սիրելիիս համար, անգամ լուսինն էլ կիջեցնեմ:
-
Ձեր մաղթանքը սիրահար զույգերին:
ՄԱՐԻ - Սիրեք միմյանց և վայելեք ամեն վայրկյանը, քանի դեռ միասին եք!
ԼԵՎՈՆ – Ով ընկերուհի ունի, Աստված պահի, ով չունի, Աստված հեռու պահի` սա, իհարկե, որպես կատակ, իսկ
եթե լուրջ, ցանկանում եմ ամենակարևորը` անդավաճան սեր…


Սրտանց շնորհավորում ենք ԼԵՎՈՆԻՆ և ՄԱՐԻԻՆ` որ միասին են, որ միասին հաղթահարում են տարբեր տեսակի բարձունքներ, որ հաղթեցին մեր մրցույթում: Ցանկանում ենք, որ միշտ լինեն հմայիչ, սիրառատ, խենթ ու հաջողակ, հասնեն իրենց բոլոր նպատակներին, իրենց ճանաչողներին էլ ուրախացնեն երջանիկ ու անկրկնելի սիրո պատմությամբ:

Հարցազրույցը վարեց
Հասմիկ Համբարյանը    

No comments:

Post a Comment